Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում մասնակցել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը. լուսանկարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն արդեն մեկնարկել է:

Ասեն քաղաքի Բոսկամպ գերեզմանոց այցից հետո, Փաշինյանը շրջայց է կատարել Խաղաղության Պալատում և վերջինիս այգում մասնակցել է Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Վարչապետն այցելել է նաև Ջոզեֆ Եկեղեցի, որտեղ նրան դիմավորել է Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որտեղ վարչապետը հանդես է եկել ելույթով:

Ելույթով հանդես են եկել նաեւ թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանն ու գրող Ֆրենկ Վեստերմանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ