Հայտնի է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հաղթողը

Մենք տեղեկացանք, որ այսօր ամփոփվել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի համար մրցույթը՝ մրցութային հանձնաժողովը ընտրել է 12 առաջարկից ամենից շատ ձայներ հավաքած նախագիծը։

Ըստ այդմ՝ հաղթող է ճանաչվել Արմեն Սամվելյանի առաջարկը։

Ինչպես եւ օրեր առաջ գրել էինք՝ 12 առաջարկների մեջ այն 8-րդ համարն էր, որին սմս քվեարկությունների արդյունքներով ամենից շատ էին քվեարկել քաղաքացիները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ