ՀՀ ոստիկանությունը հայտնել է վրանում մահացած տղամարդու մահվան պատճառը

ՀՀ ոստիկանությունը հայտարարությւն է տարաել, որտեղ ասվում է․

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել:

Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։
Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով։

Ավելի վաղ  հայտնել էին, որ  ըստ մասնագետների նմանատիպ նյութեր  պարունակվում են Սփայս տեսակի  թմրանյութում,  իսկ տղամարդը հանկարծամահ է եղել թմրանյութի  գերդոզավորումից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ