![]()
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի ամուսինը, Վահե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելիներս, Կնոջս’ Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մայիսի 11-ին, 18:00-21:00, Կոզերնի փ 19»,-գրել է նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վանաձորի բնակիչ, 32-ամյա Գևորգ Վարդանյանը, որն աշխատում է «Ռաֆթինգ Արմենիա Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն, քննչական մարմնին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում վերոնշյալ ընկերության կողմից կազմակերպված ջրային ռաֆթինգի ժամանակ, «Ճամպրուկս ու ես հաղորդաշարի շրջանակներում իրականացվող նկարահանումների ընթացքում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կմ-ում գետի վարարած լինելու պատճառով փչովի ռետինե նավակը շրջվել է, ինչի հետևանքով նավակի մեջ գտնված ռաֆթինգի 4 և նկարահանում իրականացնող 3 մասնակիցներն ընկել են գետը:
Նրանցից 6-ը (որոնց տվյալները պարզվում են) իրենց ուժերով կարողացել են դուրս գալ գետից, իսկ Արմինե Ճաղարյանին շուրջ 10 կմ գետը տարել է: Նրան հայտնաբերել են փրկարարական ջոկատի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Դեբեդ գետում՝ Սանահին կայարան թաղամասին հարակից հատվածում և անգիտակից վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Վերջինս տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
![]()