Պապիկներին ծեծողները մարտի մեկի ու հոկտեմբերի 27-ի ժառանգներն են. հասկացնում են, որ ծեծելու են ու սպանելու են

Այն ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ, մարդկային ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող է:

Մի խումբ ռոբասերժական, դաշնակ խուժաններ հարձակվեցին Գյումրու պապիկների վրա և դաժան ծեծի ենթարկեցին նրանց: Քոչարյանադաշնակցական, սերժական քարոզիչների կողմից այդ բռնությունն արդարացվեց: Ասում են հայհոյել են, ծեծել ենք, լավ ենք արել:

Հայհոյանքներից բողոքում են նրանք, ովքեր առավոտից երեկո ստեր են տարածում ու հայհոյում են օրվա իշխանությանն ու նրանց ընտանիքներին: Իշխանությունը երբեք հայհոյելու համար նրանց չծեծեց:

Զարմանալու ոչինչ չկա: Նրանք նույն նրանք են, ժողովուրդն էլ նույն ժողովուրդն է: Այսօր պապիկներին ծեծողները հոկտեմբերի 27-ը կազմակերպողների, մարտի մեկին սպանդ իրականացնողների ու քոչարյանասերժական տարիներին դալաններում մարդկանց ծեծողների ժառանգներն են:

Հասկացնում են, որ գան իշխանության, ծեծելու են, սպանելու են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ