![]()
Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Ժամը 12։00-ի դրությամբ Երեւանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 35 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Նշենք, որ այսօր Երևանի տարբեր հատվածներում ընդդիմադիրները վերսկսել էին անհնազանդության գործողությունները:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից սկսած՝ ընդդիմադիր ուժերը նստացույց են իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում և իրականացնում անհնազանդության ակցիաներ:
![]()