«Մեքենայի մեջ էի, թե չէ առաջիններից մեկը ես կլինեի»․ Գ․ Մանուկյանը՝ պապիկներին ծեծի ենթարկելու մասին

«Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ:

Այս մասին «Հայկական ժամանակին» փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Մեր տեղեկություններով ձերբակալվածներից մեկը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը անձը ընդդիմադիր ակտիվիստ՝ Գոռ Սարգսյանը:

Կոմիտեից փոխանցեցին, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Հիշեցնենք, որ Գյումրիում «Դիմադրության» շարժման մասնակցիների՝ մարզային այցելության ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում երթի մասնակիցները հարձակվել և ծեծել էին տարեց մարդկանց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ