Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ՝ հաղորդավարուհու մահվան դեպքից

Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել:

Sputnik Արմենիային այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։

Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,- ասել է Թադևոսյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ