«Անընդունելի եմ համարում ընդդիմադիր ինքնահռչակված խմբակների կրիմինալ պահվածքն ու վարքագիծը, ոտնձգություններն ու սանձարձակությունը վերջին շաբաթներին ՀՀ քաղաքացիների հանդեպ».Հռիփսիմե Գրիգորյան

Անընդունելի եմ համարում ընդդիմադիր ինքնահռչակված խմբակների կրիմինալ պահվածքն ու վարքագիծը, ոտնձգություններն ու սանձարձակությունը վերջին շաբաթներին ՀՀ քաղաքացիների հանդեպ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ շարունակելով.

«Երբեւէ եւ որեւէ մեկը չպետք է շփոթի ժողովրդավարությունն ու ազատությունները ամենաթողության եւ անպատժելիության հետ:

Իրավապահ համակարգը պարտավոր է արդյունավետ կերպով պաշտպանել ՀՀ քաղաքացիներին:

Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, եւ ՀՀ քաղաքացուն այսօրինակ խուլիգան տարրերի հարձակումներից պաշտպանելու հարցում թերացումները որեւէ արդարացում չեն ունենալու»:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ էին: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:

«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների կողմից Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ