![]()
Ավելի վաղ հայտնել էինք, որ երգչուհի Սիրուշոն գրառման միջոցով տեղեկացրել էր, որ մեկնում է ԱՄՆ իր 3-րդ բալիկին լույս աշխարհ բերելու։ Թերևս ուշագրավ է, որ Լևոն Քոչարյանի ու Սիրուշոյի 2 որդիները ևս ծնվել են ԱՄՆ-ում։ Թե ինչու հենց ԱՄՆ-ում, ամեն բան շատ հստակ է, որպեսզի երեխաները ստանան ԱՄՆ քաղաքացիություն։ Իհարկե ամեն անգամ հայրենասեր Սիրուշոն կրկնում է, թե իր որդիներն ունեն ՀՀ քաղաքացիություն, բայց չի նշում, որ վերջիններս նաև ԱՄՆ քաղաքացիություն ունեն։
Թերևս պետք է փաստենք, որ ընդդիմության նախաձեռնած՝ Երևանի փողոցներում Արցախի փրկության օրերին Լևոն Քոչարյանը կնոջ հետ չի մեկնում ԱՄՆ, այլ մնալու է իր սուրբ առաքելությունը կատարելու։
Պետք է նաև մտածենք, թե ինչպես են շնորհակալ լինելու իր երեխաներին ԱՄՆ քաղաքացի դարձրած Լևոն Քոչարյանին այս հայրենանվեր զոհաբերության համար։
![]()