![]()
ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Արմինե Մուրադյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ամուսնու եւ նրա պապիկի՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար՝ շնորհավորելով եռատոնը։
«Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Պապիկյանը դարձավ 98 տարեկան:
Մեր հաղթանակները մեզ հետ ապրում են և պարտավորեցնում: Շնորհավոր եռատոն»,- գրել է նա:
Այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է։
77 տարի առաջ այս օրը մարդկությունը հաղթեց ֆաշիզմին։ Մեծ հայրենականում ծանրակշիռ մասնակցություն ունեցավ Խորհրդային Հայաստանը։ Իսկ 30 տարի առաջ՝ 1992-ի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց հինավուրց Շուշին։
Թեպետ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով Շուշին այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է, հայ մարտիկների սխրանքը չի մոռացվում: Մայիսի 9-ը նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրն է։
![]()
![]()