![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը մայիսի 8-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վերջինս ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն հայտներ էր, որ Շ. Բագրատյանը ձերբակալվել էր: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Շանթ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
![]()