Շիրակի մարզպետը տեսակցել է արցախյան առաջին պատերազմի երեք մասնակիցների


Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 8-ին տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին և Սերիկ Տոնոյանին։

«Դուք մեր պատմության փառավոր էջերը կերտողներն եք և մեր հաղթանակը ձեզանով ու ձեր մարտական ընկերների կյանքի, առողջության ու հերոսության գնով է եղել։ Դուք մերօրյա հերոսներ եք, ձեր օրինակով պետք է ապրեն ու դաստիարակվեն մեր սերունդները։

Ես գիտեմ` դուք երբեմն անտեսվածության զգացում կարող եք ունենալ, և նեղվելու, և զայրանալու իրավունք ունեք, սակայն վստահեցնում եմ` մենք գնահատում ենք հայրենիքի համար արված ձեր սխրանքներն ու խոնարհվում ենք ձեր ավանդի ու հայրենիքի համար կյանքը տված հերոս հայորդիների հիշատակի առջև» ,- հանդիպումների ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ