«Երևանի փողոցներում քաղաքական սնանկ հայտարարություններ են, կեղծ օրակարգ է». Արմեն Վարդանյան

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝․ «Ընդդիմության՝ «Ոչ թրքացմանը» թեզը անհասկանալի է: Արցախը փրկելու մի ճանապարհ կա՝ համազգային կոնսոլիդացիա»:

Քաղաքագետը կարծումէ, որ եթե բողոքի ցույցերը դուրս գան օրենքի սահմաններից, իշխանությունը ուժ կիրառի, ապա Հայաստանը խոցելի կդառնա․ «Ընդդիմությունը փորձում է մեզ տանել «դարձ ի շրջանս յուր»: Հայաստանի առջև խանգարող շատ հանգամանքներ կան: Իշխանությունը չպետք է նայի խոչընդոտներին, պետք է դիվերսիֆիկացնի մեր արտաքին քաղաքականությունը: Միրզոյանի այցը ԱՄՆ, Փաշինյանի ինտենսիվ շփումները Արևմուտքի հետ հույս է ներշնչում, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհին ենք»:

Վարդանյանի դիտարկմամբ՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ երրորդ ուժի ի հայտ գալը ձեռնտու չէ ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը․ «Ընդդիմությունը հույս ունի Փաշինյանի վարկանիշը մաշեցնելով՝ կգան իշխանության»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ