![]()
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հաստատել է, որ ԱՄՆ-ն ուկրաինական կողմին հետախուզական տվյալներ է տրամադրում՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Կիևի հաջողությունների հասնելու համար։
«Մենք նրանց հետախուզական տվյալներ ենք տրամադրում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց ռուսական ագրեսիայից, օգնում ենք նրանց ամրապնդել դիրքերը ռուսների դեմ բանակցությունների սեղանի շուրջ։ Թե ինչպես են նրանք օգտագործում այդ հետախուզական տվյալները, կախված է իրենցից։ Բայց մենք ցանկանում ենք համոզվել, որ նրանք ունեն սարքավորումներ եւ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ միջոցներ են այդ պատերազմն այնպես վարելու համար, որպեսզի օգնել նրանց պաշտպանել իրենց ինքնիշխանությունը», — ասել է Թոմաս-Գրինֆիլդը CNN-ի եթերում:
Նրա խոսքով ՝ հենց սկզբից ԱՄՆ-ը հետեւողական է եղել՝ հայտարարելով, որ սատարելու է Ուկրաինային, «ապահովելու է նրանց միջոցներով՝ այդ պատերազմը վարելու համար»:
«Ուստի մենք կշարունակենք նրանց անհրաժեշտ աջակցությունը։ Մենք հետախուզական տվյալներ ենք տրամադրել, բայց որոշումներն այն մասին, թե ինչ են թիրախավորելու եւ ինչպես են թիրախավորելու, ընդունում են նրանք: Եվ կրկին, կարծում եմ, Ռուսաստանն իր վրա զգացել է ուկրաինացիներին մեր աջակցության հետևանքները», – հավելել է նա։
![]()