«Մերժվածների կրկնակի մերժումը երևի լավ դաս կլինի ամբողջ մարզերի ժողովրդին «թուրքի եթիմ» անվանող հրոսակախմբի համար»․ Վահագն Ալեքսանյան

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․

Ամբողջ Հայաստանում մերժվածների կրկնակի մերժումը երևի լավ դաս կլինի ամբողջ մարզերի ժողովրդին «թուրքի եթիմ» անվանող հրոսակախմբի համար:
Ծոծորակներդ կտեսնեք, լափամանին վերադարձ չեք տեսնի, մարդատյաց երեսպաշտներ:

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 8-ին, ավտոերթով շարժվել են դեպի Գյումրի:

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են մարզի մուտքը և թույլ չեն տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին մուտք գործել Շիրակի մարզ:

Փակ է Գյումրի-Երևան մայրուղին Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածը։

Սակայն քիչ ավելի ուշ նրանց հաջողվել է մուտք գործել քաղաք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ