![]()
Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցներն արդեն Գյումրիում են։ Քաղաքի Թատերական հրապարակում արդեն մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Նշենք, որ ժամը 13։00-ին նախատեսված հանրահավաքն ավելի ուշ է սկսվել, քանի որ Հոռոմ գյուղի մոտ մի խումբ քաղաքացիներ փակել էին ընդդիմության ճանապարհը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է հայտնել Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին։ Ճանապարհ փակողները ներկայանում էին որպես գերիների հարազատներ և դժգոհում, թե սահմանին կռվելու փոխարեն ինչու են ընդդիմադիրները Շիրակ եկել։
Նրանք նաև բողոքում էին, թե ապրիլի 24-ին թուրքական դրոշը վառելու պատճառով իրենց զավակներին չկարողացան վերադարձնել գերությունից։
Վազգեն Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհ փակողների թիվը մեծ չէր՝ մոտ 20-30 հոգի։ Սկզբում ճամփան փակող քաղաքացիների թվում նաև գերիների հարազատներ կային։
![]()