Շիրակցի գերեվարված քաղաքացիների հարազատները փակեցին Ազատանի և Գյումրու մուտքերը, որպեսզի ընդդիմությունը չմտնի քաղաք

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին մարզի մուտքը և թույլ չէին տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին մուտք գործել Շիրակի մարզ:

Ավտոշարասյան մասնակիցներից ոմանք, իջնելով ավտոմեքենաներից, փորձել են բախումներ հրահրել գերեվարված քաղաքացիների հարազատների հետ՝ ցանկանալով բացել ճանապարհը: Որոշ մեքենաների հաջողվել է, այնուամենայնիվ, ճեղքելով մարդկանց շղթան, առաջ շարժվել:

Կան բերման ենթարկվածներ:

Քիչ առաջ ոստիկանությունը բացեց Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը, սակայն գերեվարված քաղաքացիների հարզատները փակեցին Ազատանի և Գյումրու մուտքերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ