«Դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»․գերու հայրը՝ Գեղամ Մանուկյանին

Ինչպես արդեն հայտնել էինք, շիրակցի գերիների հարազատները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը՝ նշելով, որ «հարցեր ունեն ընդդիմադիրներին»։
Ծնողներից մեկը Գեղամ Մանուկյանի հետ զրույցում նշեց, թե իրենք ընդդիմության ծրագիրն են ուզում իմանալ։

Գերու ծնողն էլ բորբոքված վրա բերեց․«Ուզում եմ իմանալ, ինչի դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»։
Գեղամ Մանուկյանը որոշեց զրուցել ծնողի հետ «դրոշ վառելու» թեմայով։

«Ես նոյեմբերին նստեցի հացադուլի, քո նման շատ ծնողներ գալիս, ասում էին՝ դու հացադուլի ես նստում, չես թողնում, որ Նիկոլը գերիներին վերադարձնի։ Հազար անգամ ձեններս կտրել ենք։ Ամիսներով ասում էիք՝ ցույց մի ըրեք, Նաիրի Սարգսյանը խոստացել է…Նաիրի Սարգսյանը հիմա ձեր հետ հանդիպու՞մ է, հիմա ինքը Դուբայներում է։ Ընտրություններին էլ ասեց՝ մի երկու ամիս կսպասեն։ Մենք 30 տարի դրոշ ենք վառել, գերի ընկնող եղե՞լ է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ «ո՞վ է ասում, որ դրոշը վառել են դրա համար գերիներին չեն բերել»։ Գերու ծնողն էլ նշեց, թե «հմի` ով ըսել, չի ըսել»։
Գերու ծնողի խոսքով՝ եթե ընդդիմադիրները հիմա երկու գերու կարողանան վերադարձնել, իրենք բոլորով կգնան, ընդդիմության կողքին կկանգնեն։

Բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների և ճանապարհ փակողների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին շթղա կազմելով թույլ չտալ ընդդիմադիրներին առաջ գնալ։ Տեսնելով, որ չեն հաջողում, սկսեցին տեղաշարժել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության համար տեղադրված սալաքարերը, ճանապարհային նշաններն ու դրանցով փակել ավտոերթի ճանապարհը։

«Դիմադրություն» շարժման ավտոերթի մի քանի մասնակիցների հաջողվեց մեքենաներով ճեղքել շղթան, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ