![]()
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ շիրակցի գերիների հարազատների հետ բանակցություններ են վարում Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցներ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Սարգսյանը, Հայկ Մամիջանյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, շիրակցի գերիների հարազատները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը՝ նշելով, որ «հարցեր ունեն ընդդիմադիրներին»։
Ծնողներից մեկը Գեղամ Մանուկյանի հետ զրույցում նշեց, թե իրենք ընդդիմության ծրագիրն են ուզում իմանալ։
Գերու ծնողի խոսքով՝ եթե ընդդիմադիրները հիմա երկու գերու կարողանան վերադարձնել, իրենք բոլորով կգնան, ընդդիմության կողքին կկանգնեն։
Բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների և ճանապարհ փակողների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին շթղա կազմելով թույլ չտալ ընդդիմադիրներին առաջ գնալ։ Տեսնելով, որ չեն հաջողում, սկսեցին տեղաշարժել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության համար տեղադրված սալաքարերը, ճանապարհային նշաններն ու դրանցով փակել ավտոերթի ճանապարհը։
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մի քանի մասնակիցների հաջողվեց մեքենաներով ճեղքել շղթան, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Հիշեցնենք, որ Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 13։00-ին նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ կունենա դեպի Գյումրի։
![]()