![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է Երկիր Մեդիաի այն հայտարարությանը թե իբր այսօրվա հանրահաքին 60.000 մարդ էր հավաքվել ,իսկ իրականում 4500 ցուցարար կար .
«Ես արդեն սկսում եմ կասկածել, որ կեղծելու մոլուցքը ոչ թե իշխանություն լինել-չլինելու հետ է կապված, այլ ԴՆԹ-ի մեջ ինչ-որ կոդ է..։
Թե բա’ 60.000… Ոնց որ թե այսօրվանը սփայս չի եղել, այլ ավելի հզոր խոտ… Բան լինի կեղծեն, կարեւոր չէ թե ինչ’ ընտրություն թե հավաքի թիվ…»,- գրել է Սաֆարյանը ։
Հիշեցնենք, որ Վանաձորում ընդդիմադիրների՝ «Առանց թուրքի Հայաստան» կոչերին վանաձորցիները հակադարձել էին՝ ասելով. «Առանց ձեզ, դո՛ւք եք թուրքը: Քաղաքացին եկել է ձեզ ասի՝ դուք Հայաստանում անելիք չունեք: Ազգային ժողովում կատու եք դառնում»:
Վանաձորցիները նաև նկատել էին, որ հանրահավաքին մասնակիցները հիմնականում Երևանից են գնացած եղել: Որոշ վանաձորցի մասնակիցներ էլ Մամիկոն Ասլանյանի աջակիցներն են եղել:
![]()