«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ» Սերժ Սարգսյանի այս խոսքերը դեռ չեն հերքե՞լ․ Արփի Դավոյան

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է.

«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ»
Սերժ Սարգսյան 2014թ.
Այս խոսքերը դեռ չեն եկե՞լ հերքելու, ասելով, որ ենթատեքստից կտրված են և հեղինակը նկատի չուներ ադրբեջանցի ուսանողների։
Դեռ չեն ասե՞լ, ծափ տվող չկար իրականում, դա պատրանք է։
Չեն ասե՞լ, որ Սերժ Սարգսյանը միակն է եղել, որ ասել է Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։
Իսկ այս խոսքերի հեղինակը չի բացատրի, թե անկեղծորեն էլ ի՞նչ էր ցանկանում Ադրբեջանի հետ կապված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ