![]()
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցուցարարները հարվածում են հիվանդանոց շտապող մեքենային, չթողնում, որ նրանք գնան հիվանդանոց ու նաև հայհոյում ու վիրավորում իրենց չմիացող վարորդներին ու քաղաքացիներին։
Գնալով ագրեսիան մեծանում է` մոտենալով կարմիր գծին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմությունը Երևանում վերսկսել էր անկանոն գործողությունները: Շարժման անդամները փոքրաթիվ խմբերով փակել էին փողոցներ՝ փորձելով կաթվածահար անել երթևեկությունը:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում: Միաժամանակ, նույն շարժման կողմից բողոքի ակցիաներ, անհնազանդություններ ու փողոցներ փակելու գործողություններ են լինում ամենօրյա ռեժիմով:
![]()