Հանգամանքները փաստում են՝ ադրբեջանական շարասյունը դիտավորյալ է բախվել և վնաս հասցրել տաքսի մեքենային

Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։

Անդրադառնալով ավելի վաղ հայտնի դարձած դեպքին՝ այ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ շարունակելով.

Մեքենայի մեջ, բացի վարորդից, եղել է 2 ուղևոր։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։

ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝

Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։
Բախումից հետո տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը՝ ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։
Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ՝ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները իրականացնում են ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։

Հիշեցնենք՝ ըստ ԱՀ դատախազության՝ Արցախի ոստիկանությունը քննում է ադրբեջանական շարասյան՝ արցախցու մեքենան վթարի ենթարկելու և ձորը գլորելու դեպքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ