![]()
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում մայիսի 3-ից 5-ն իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։
![]()