«Անհանդուրժողականությունը քայքայում է պետությունը ներսից». Խաչատուր Սուքիասյան

 

Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, դա կեղծ օրակարգ է, ոչ մի հիմնավորում չկա, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ընդդիմության պահանջին։

Նա նշեց, որ քաղաքական համակարգը ստեղծելը աճպարարություն չէ, այլ մարդիկ են, ովքեր պետք է փորձ ձեռք բերեն և այս քաղաքական համակարգը, որը ձևավորվում է 2018 թվականից հետո, արդեն բավականին փորձ, կապեր են ձեռքբերել։

«Անհանդուրժողականությունը քայքայում է պետությունը ներսից: Ժողովրդավարական հիմքերը դրվել է Հայաստանում, դրա հետողորմյա չի լինի, անհնար է»,–ասաց նա և նշեց որ հասարակությունը այս 25–30 տարվա մեջ հասկացավ՝ ինչ է անկախ պետականությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրների որակումներին, նա ասաց․

«Ինչ է նշանակում՝ «թուրք» են, թուրքը իրենք են, թրքի պես իրենք են մտածում»։

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ այս հանրահավաքները վնաս են հասցնում երկրին։ «Ի՞նչ են ուզում ցույց տան, երաժշտությունը միացնում քաբաբ են ուտում, ի՞նչ են ուզում անեն, ի՞նչ են ուզում էս երկրից, իրենք չեն կարող փրկել, իրենք քանդում են Հայաստանը։ Հայաստանի փրկողը այդ ժամանակահատվածի իշխանությունն է»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյությում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ