Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է, ուղարկվել դատախազին

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի գործի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Այն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք՝ 8 տարվա ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու համար:

Նրանց վերաբերյալ 2 առանձին գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ