Սեյրան Օհանյանը մերժել է Պետրոս Ղազարյանի բանավիճելու առաջարկը

«Հայաստան խմբակցության» ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի առաջարկին, որով վերջինս իրեն և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրավիրել է բանավեճի:

«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ