![]()
Մի քանի օր է շարունակվում է Արցախը Հայաստանի կենտրոնում փրկողների ակցիան, որը այդպես էլ լուրջ արդյունք չի գրանցում։ Տեսնելով, որ իրենց ձախողումը մոտենում է՝ ընդդիմադիրները սկսել են իրենց շարքերը համալրել նոր «կադրերով» ու «սաքուլիկներով», ովքեր ունեն քաղաքացիներին բռնության ենթարկելու և ջարդարարության հարուստ փորձ։
Այդպիսի «կադրերից» մեկն էլ «ախալքալաքցիների զորքի» հայտնի հրամանատարն է, որն առավելապես հայտնի է 2013 թվականին ուսանողների բողոքի ակցիաները ճնշելու գործողություններից։ Հիշեցնենք, որ 2013 թվականին ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը, նեղվելով ուսանողների խաղաղ բողոքի ակցիայից, հրամայել էր առաջ բերել ախալքալաքցիների զորքին, որպեսզի ուսանողներին ահաբեկեն ու ցրեն լսարաններով։ Նրանց արկածները չեն սահմանափակվում միայն այդ միջադեպով և նախկին համալսարանականներից շատերին է հայտնի, թե ինչպիսի արտոնյալ դիրք են ունեցել վերջիններս համալսարաններում՝ վայեյելով ՀՀԿ-ականների իշխանության հովանավորությունը։ Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն այդ ջարդարարների խմբակին պահում էր, որպեսզի ճնշեր ցանկացած տարակարծությունը։
Վերոնշյալ «զորքը» իր ակտիվությունն է դրսևորել նաև 2018 թվականի Հեղափոխական ցույցերը ցրելու, այնուհետև դատարանների բակում Ռոբերտ Քոչարյանին աջակցելու, Նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարություն ներխուժելու ժամանակ։ Իսկ այսօր նույն «զորքի» հրամանատար Արոն նկատելի էր Ռոբերտ Քոչարյանի որդու ու վերջինիս հաստավիզ թիկնապահների կողքին՝ հավանաբար կատարելու ջարդարարության ու բռնության նոր առաջադրանքներ։
![]()