«Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը առաջին դեպքը չէր, նույնը 2018 թվականին էր՝ Մարիոթ հյուրանոցում․․․».Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ ԱԺ-ում  վարչապետ ելույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, թե ինչպես ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը առաջին դեպքը չէր։

Նույնը 2018 թվականին էր, երբ Մարիոթ հյուրանոցում Սերժ Սարգսյանը կիսատ թողնելով Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը հեռացավ։ Հեռացավ ու ․․․ ու հետո հրաժարական տվեց։

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ամեն անգամ, ամենավճռական պահին, երբ պետք է դեմ առ դեմ՝ դիմացինի աչքերին նայելով պատասխաններ տալ, այս մարդիկ գերադասում են հեռանալ՝ փախնել պատասխանատվությունից։

Իհարկե, հետևից ով ասես, ինչ ասես կարող է խոսալ, բայց շատ քչերն են պատրաստ մինչև վերջ կանգնել ու պատասխան տալ։

Ի դեպ, ի տարբերություն ոմանց, վարչապետ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե, քանի որ ընդդիմությունը դահլիճում չէ, ճիշտ չի համարում անել այն բացահայտումը, որն ազդարարել էր, քանի որ դա մտադիր է անել խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների աչքերին նայելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ