Երևանում բողոքի ակցիաները շարունակվում են. քաղաքացիներն ինքնակազմակերպվում ու բացում են փակ փողոցները

Երևանում չորրորդ օրն անընդմեջ, վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմության «Դիմադրություն» շարժման կազմակերպած անհնազանդության ակցիաները, փակ են ճանապարհներ Երևանի տարբեր հատվածներում։

Փակվել են փողոցներ Դավիթաշենում, փակ է եղել Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկը, Մոսկովյան, Տերյան փողոցները:

Իրավապահների միջամտությունից հետո կարճ ժամանակում բացվեցին մի շարք փողոցներ: Որոշ հատվածներում քաղաքացիներն ինքնակազմակերպվում ու սեփական նախաձեռնությամբ ազատում են փակված փողոցները, որոշ դեպքերում այդ գործընթացն ուղեկցվում էր վիճաբանությամբ ակցիայի մասնակիցների ու վարորդների միջև:

«Էդ 5 րոպեով, որ փողոցը փակում եք, դրանից հետո 5 ժամ խցանման մեջ ենք մնալու, հետո ո՞նց ենք անցնելու»,-ակցիայի մասնակիցներին հարց էին ուղղում վարորդները:

Հիշեցնենք, անհնազանդության ակցիաներին զուգահեռ, մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ