![]()
Այն, որ այսօր Ազգային ժողովում նիստերի դահլիճը լքելուց, կամ ավելի ճիշտ է ասել Փաշինյանի հետ առերեսվելուց փախնելուց հետո ընդդիմությունը կատարյալ ֆիասկո ապրեց, դրա մասին անգամ խոսք չկա։
Փաշինյանի հետևից վերջինիս հասցեին ամենածանր մեղադրանքներ հնչեցնո ընդդիմադիր պատգամավորները անգամ մի քանի րոպե չդիմացան վարչապետի հետ բանավեճում ու նախընտրեցին փախուստի ճանապարհը։
Նման ձախողումից հետո ընդդիիմության շարքերում կռիվ է ընկել, մեղադրում են իրար այսօրվա կատարյալ ձախողման համար։ Մի քանիսը ասում են, որ պետք չէր ընդհանրապես ԱԺ գնալ, իսկ մնացածը մեղադրում են ԱԺ-ից փախած պատգամավորներին։
Մի բան փաստ է, որ Փաշինյանի հետ առերեսվելուց հետո վերջինիս հետ բանավեճում անգամ մի քանի րոպե չդիմացող, փախնող ընդդիմությունը արդեն իսկ ձախողված է։
Ի դեպ, նման պահվածք 2018-ին դրսևորեց նաև Սերժ Սարգսյան, ով փախավ Մարիոթ հյուրանոցում Փաշինյանի հետ հանդիպումից՝ կիսատ թողնելով զրույցը։
![]()