![]()
Այսօր վաղ առավոտից կաթվածահար էր Կիևյան փողոցի երթեւեկությունը, քանի որ անհնազանդության ակցիայի մասնակիցները բեռնատարներով եւ բետոնակիրներով փակել էին Կիևյան կամուրջը:
Araratnews.am-ը կապ հաստատեց վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ՝ ճշտելու` արդյոք վտանգավոր չէ այդ քանակով ծանր մեքենաների միաժամանակյա կայանումը Կիեւյան կամրջի վրա։
«Որեւէ վտանգ չի սպառնում, կդիմանա, անհանգստանալու կարիք չկա, սակայն դա քաղաքաշինական խիստ խախտում է: Խնդիրն այլ է, էդ մարդիկ ինչու են զբաղված այդ գործով»:
Քալաշյանին բարկացրել էր ակցիայի մասնակիցների գործելաոճը։ «Եթե իմ ձեռքը հնար լիներ` ես բոլորին կձերբակալեի ու բանտ կշպրտեի, այդկերպ միայն հարցը կլուծվեր»,- եզրափակեց ճարտարապետը:
![]()