Գերասիմ Վարդանյանը կանչվել է ԱԱԾ

Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ կանչել են ԱԱԾ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վերջինիս պաշտպան Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 2-ին, այնուհետև՝ ազատ արձակվել:

Նշենք, որ նա անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ