«Ռևանշիզմը հեղաշրջման փորձ է անում». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է.

«Երևանում ծավալվող իրադարձություններն առնչություն չունեն բողոքի գործողությունների հետ: Հայաստանում ռևանշիզմը հեղաշրջման փորձ է անում:

Իշխանությունները պետք է գործեն վճռականորեն, իսկ հասարակությունը պարտավոր է պաշտպանել իր պետական իշխանությունն ու երկրի անկախությունը»:

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը հաղորդում էին տարածել, որի համաձայն՝ կառույցները հավաստի տեղեկություններ են ստացել, որ ընդդիմադիրները պատրաստվում են գրոհել ՀՀ Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր նախատեսված է Կառավարության հետ հարցուպատասխան:

Կառույցները խստորեն նախազգուշացրել են հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին, որ զերծ մնան իրավիճակը ապակայունացնող գործողություններից, հակառակ պարագայում դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է նախաձեռնողների վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ