Ժողովրդից թալանված միջոցներով ձեռքբերված տեխնիկայով փակել են ժողովրդի ճանապարհը

Այսօր առավոտ ցուցարարները բետոնակիրներով և բետոնախառնիչներով փակել էին Երևանի Կիևյան կամուրջը։  Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ցուցարարների նյութական ռեսուրսներն անսահմանափակ են, և որ նրանք կարող են անգամ սեփական ուղղաթիռներով կամ օդանավներով փողոցներ փակել։

Միայն հետաքրքիր է, թե ում են պատկանում այդ տեխնիկապես հագեցած մեքենաները, որ անտրտունջ կարողացել էին կտրել աշխատանքից ու բերել կանգնեցնել կամրջի վրա՝ անտեսելով, թե ինչքան վնաս է կրելու ընկերությունը, երբ այդքան ժամ չաշխատեին այդ մեքենաները։ Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ այդ մեքենաները պատկանում են ՀՀԿ-ական նախկին օլիգարխներից մեկին, ով իր պարտքն է մատուցում նախկին իշխանություններին, իրեն պաշտոն տալու ու ֆինանսական արտոնություններ շնորհելու համար։ «Էյ Դի Էյ Թեք» ընկերության սեփականատերը, որի մեքենաները բերվել էին Կիևյան կամուրջ, ՀՀԿ-ական նախկին պատոնյա, Սպորտի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանն էր։


Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ոչ միայն փողոցները փակելուն մասնակցած բեռնատարներին, այլև այս կազմակերպությանը պատկանող բոլոր մեքենաներին։ Բացի այդ, կա հանձնարարական պարզել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել այդ տեխնիկապես հագեցած մեքենաները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ