«Դուք կաք, որ մարդկանց հիշեցնեք, թե այլևս ինչպիսին չի կարելի լինել, դուք դաս եք, որը մեր ժողովուրդը սերտել է».Հայկ Կոնջորյան

Հայաստանում խարխափելով աննպատակ դեգերում է անցյալի քաղաքական ուրվականը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին ու ցույցերին, գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շարունակելով.

«Թալանի այդ տխուր խրտվիլակը, հագած նոր ժամանակների հանդերձանք, հեղափոխական կեղծավորությամբ փորձում է մոլորեցնել մեր ժողովրդին՝ ինչպես տասնամյակներ շարունակ է արել։

Մի՛ վիրավորեք մեր ժողովրդի բանականությունը, տիկնա՛յք և պարոնա՛յք։

Դուք կենդանի հուշարձան եք։ Դուք կաք, որ մարդկանց հիշեցնեք, թե այլևս ինչպիսին չի կարելի լինել։ Դուք դաս եք, որը մեր ժողովուրդը սերտել է։

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և այդ իշխանությունը անբեկանելի է»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ