![]()
Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
«Փաստորեն… Արցախը «փրկեցի՞ք»… մնաց ժամանակավոր կառավարության ձևավորումը՞…
Էս լուրջ եք ասու՞մ…
Ու որպեսզի հասարակությանն ավելի մատչելի լինի սրանց «պայքարի բուն էությունն ու բովանդակությունը», պետք է ընդամենը «պատռել փրկիչների կեղծ ու իշխանատենչ օրակարգը»…
Հայաստանի համապետական բոլոր ընտրությունների տարեգրությունն անխոս փաստում է, որ այդ ընտրությունները մասսայաբար կեղծվել են և «գողացվել է» ժողովրդի ձայնը… այսինքն ժողովուրդը ընտրել է մի քաղաքական ուժի կամ պետության ղեկավարի, «ընտրվել է» մեկ ուրիշ «ղեկավար» կամ քաղաքական ուժ…
Այլ խոսքով` իշխանությունը «ձևավորվել է» ոչ թե ժողովրդի կողմից, այլ կեղծարարների ու զեղծարարների, կրիմինալի ու տեղական իշխանիկների բացահայտ ազդեցության պայմաններում…
Հ.Գ. Ու այսօր վստահաբար կարելի է պնդել, որ բոլորովին այլ են Արցախը «փրկողների» նպատակները… Իշխանություն չունենալու պարագայում «փրկիչները» Հայաստանում երբեք չեն կարող հաղթել ընտրություններում և դառնալ քաղաքական մեծամասնություն… հետևաբար ուզում են «բռնազավթել» իշխանությունը, ձևավորել ժամանակավոր կառավարություն… և այդ կառավարության միջոցով կեղծել ընտրությունները և դառնալ իշխանություն… Պարզ ու կոնկրետ…
Այ սա է սրանց քաղաքական «մայմունության» գերկարևորագույն նպատակը…
Թե չէ, ինչ Հայաստան, ինչ Արցախ…
«Ճարպիկ ու փորձառու աղվեսների զինանոցում» կա բացառապես մեկ օրակարգ… Հայաստանում կրկին հաստատել ֆեոդալական կարգեր ու մսխել մեր Հայրենիքի ու ժողովրդի վերջին փշրանքները..».
![]()
![]()