![]()
2022 թվականի մայիսի 1-ից սկսած, և որքան դա թույլ կտան համաճարակաբանական տվյալները, Հունաստան բոլոր ժամանողներից, անկախ նրանց քաղաքացիության երկրից, այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման կամ «Քովիդ-19»-ից ապաքինման վավեր վկայական:
Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
Չի պահանջվում նաև SARS-CoV-2 վարակի բացասական թեստի արդյունքները (PCR կամ արագ հակագենային թեստի տարբերակով)։
![]()