![]()
Վերջին օրերին մայրաքաղաքում հանրային սեփականություն հանդիսացող գույքի կոտրելու, փչացնելու, անխնամ վերաբերվելու մի շարք դեպքեր են արձանագրվում: Պարբերաբար «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմում քաղաքացիներ, փոխանցում կոտրված գույքերի, առարկաների լուսանկարներ:
Քաղաքացիներից մեկը մեզ է փոխանցել Տերյան-Մոսկովյան փողոցում գտնվող տապալված ցուցանակի լուսանկարներ: Նրա խոսքով՝ այն տեղադրված տեղից որոշ տարածություն այն կողմ է նետված եղել: Թե ո՞վ է արարքի հեղինակը, քաղաքացին չկարողացավ ասել, քանի որ չի նկատել հանրային գույքը փչացնող անձին կամ անձանց:
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության գործողություններ են իրականացնում մայրաքաղաքում, փակում փողոցներ, որոնք կարճ ժամանակ անց ոստիկանությունը բացում է, կարգավորում երթևեկությունը: Մի քանի օր է՝ շուրջօրյա փակ են Ֆրանսիայի հրապարակը և հարակից փողոցները:
![]()
![]()
![]()