Սիրուշոյին լսելու համար մոտ 1500 դեռահաս է գնացել Ֆրանսիայի հրապարակ

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  այսօր երեկոյան ժամը 18։00-ից Ֆրանսիայի հրապարակում երգում էր  երգչուհի Սիրուշոն։  Երգչուհուն շրջապատել էին վերջինիս  երկրպագուները, որոնք անգամ փորձեր էին անում  ձայնակցել Սիուշոյին։  Երգչուհու կատարումները երկրպագուները ողջունում էին բղավոցներով, ոգեշնչող կոչերով, իսկ վերջում բնականաբար հնչում էին ծափահարություններ։

Ի դեպ, մեր տեղեկություններով,  երգչուհուն լսելու համար 1000-1500 դեռահաս էր եկել հրապարակ, որոնց մեծ մասը նրա հեռանալուց հետո նույնպես հեռացան հրապարակից։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ