«Ովքեր սատարում են Քոչարյանին և փողոց են փակում, տեղյակ են, որ նա բաց տեքստով ասել է՝ անկախ Հայաստան չի լինելու». Ոսկանյան


Բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով ընդդիմության գործողություններին և այն մարդկանց, որոնք միացել են վերջիններիս, գրել է.

«Ինձ հետաքրքիր է՝ էդ մարդիկ, որ փողոց են փակում ու հավաքվում հրապարակներում, պահանջում Նիկոլի հեռացում ու սատարում Քոչարյանին, տեղյա՞կ են, որ Քոչարյանը հստակ արտահայտել է իր տեսակետը միութենական պետության վերաբերյալ եւ բաց տեքստով ասել, որ անկախ Հայաստան չի լինելու։

Բոլորը տեղյա՞կ են։ Ու էդ դեպքում ո՞նց են իրենցից բացի ինչ-որ մեկի հասցեին գոռում դավաճան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ