![]()
Այսօր ընդդիմադիր առաջնորդները 10-ից ավել լրատվականների լուսաբանման ներքո մտան ԵՊՀ՝ հույս ունենալով իրենց հետ դասադուլի և երթերի տանել ուսանողներին։ Սակայն իրականությունը սառը ցնցուղի պես լցվեց նրանց գլխին, երբ 10 000-ից ավելի ուսանող ունեցող ԵՊՀ-ից իրենց միացան մինչ այդ արդեն միացած Գեղամ Մանուկյանի ուսանող որդին՝ իր երկու ընկերներով, Արթուր (14) Ղազինյանի դեկան հայրը և Հայաստան դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուբեն Մելքոնյանը։
Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներով պայմանավորված ժամը 15:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 155 մարդ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:
Բերման ենթարկված քաղաքացիներ կան նաև մարզերում:
«Գեղարքունիքում կա 8, Արարատում 6 բերման ենթարկված»,-տեղեկացրին ոստիկանությունից:
![]()