![]()
Ընդդիմության մայիսի 3-ի հանրահավաքին Սիրուշոն Ֆրանսիայի հրապարակում է լինելու։ Միանգամայն տրամաբանական հարց է առաջանում, ինչու՞ է ընդդիմությունը հայրենիքի «փրկության» հուժկու հանրահավաքին հրավիրել Սիրուշոյին։ Եթե դա, իրենց բնորոշմամբ վճռական օր է լինելու, զուտ քաղաքական իրադարձություն, ապա ինչ կարիք կա «բերման ենթարկել» Սիրուշոյին։
Պատճառը շատ պարզ է, դրանով փորձ է արվում ավելի մեծ քանակի ցուցարար մոբիլիզացնել։ Վերջին շաբաթների փողոցային պայքարի խրոնիկոնը ցույց տվեց, որ այդպես էլ նրանց չհաջողվեց մոբիլիզացիա իրականացնել և հանրահավաքներին մարդկանց քանակը այդպես էլ չգերազանցեց մի քանի հազարը։ Հետևաբար, հարկավոր է լրացուցիչ խթաններ մարդաշատ հանրահավաք անցկացնելու համար։ Ընդդիմությունը մարդաշատություն ապահովելու համար ոչ մի քայլի առաջ կանգ չի առնում, դրանում համոզվեցինք, երբ նրանք գնացին և «յուրացրին» ջահերով երթը՝ նշելով թե 60 հազար մարդ մասնակցել է երթին։ Այժմ հերթը հասել է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը առաջին պլան է մղում Սիրուշոյին, նրա կերպարը օգտագործելով քաղաքական նպատակների համար։
Մյուս կողմից սա յուրօրինակ ինքնախոստովանական քայլ է, առ այն, որ ընդդիմության քաղաքական խոսքը այնքան անարժեք է, հանրության համար այնքան անհետաքրքիր, որ ստիպված դիմում են հատուկ գործիքների հանրահավաքում մարդաշատություն ապահովելու համար։
![]()