«Սաքուլիկը»՝ Սևակ Խաչատրյանը ևս բերման է ենթարկվել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՀՀԿ-ական նախկին պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանը, որ հայտնի է «Սաքուլիկ» մականունով, եւս բերման են ենթարկել։

Ըստ տեղեկությունների` նա Էջմիածնի բաժանմունքում է։

Այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է, ակցիայի մասնակիցներից 8 անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն:

Տեղեկությունը փոխանցեցին ՀՀ ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների՝ ժամը 14:00-ի դրությամբ Երևանից բերման են ենթարկվել 155 քաղաքացի, Արարատի մարզից՝ 6, Գեղարքունիքից՝ 8:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ