Ընդդիմադիր ակտիվիստները կոտրում են աղբամանները և անկանոն բղավոցներ արձակում

Ժամը 12:00-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից կա 117 բերման ենթարկված:

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի փողոցներում ընդդիմադիրները շարունակում են անկանոն ակցիաները: Փակվել են որոշ փողոցներ, որոնք ազատելու համար ոստիկանները մի քանի տասնյակ անձանց են բերման ենթարկել:

Մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնվել է կարճ ժամանակ անց, ոստիկանների միջամտությունից հետո փողոցները բացվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ