«Գերմանիան որոշել է ռուսական գազից հրաժարվել ավելի կարճ ժամանակում» . Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսել է Ռուսաստանից ավելի կարճ ժամանակում գազի մատակարարումից հրաժարվելու երկրի որոշման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ գտնվել է լուծում, որը «անհավանական» կարագացնի գործընթացը։ Շոլցի խոսքով՝ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ընդլայնել այն ենթակառուցվածքը, որն այսօր առկա է, ինչպես նաև օգտագործել լողացող տերմինալներ, որոնք կստանան հեղուկ գազ։

Ավելի վաղ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է հրաժարվեն ռուսական հանածո վառելիքից, բայց դա անեն աստիճանաբար՝ օգտագործելով լավ մտածված ռազմավարություն։

Նրա խոսքով՝ ԵՄ որոշումները վտանգում են բնական գազի մատակարարումը Եվրոպա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ