«Ո՞վ չթողնի մեզ ԱԺ մտնել․․․». Սաղաթելյան

«Մարդիկ ինքնակամ դուրս են եկել փողոց, շարունակում են անհնազանդության ակցիաները։ Ժամը 14–ից հետո բացելու ենք ճանապարհները, որպեսզի մեր քաղաքացիները ժամը 18։00-ին գան Ֆրանսիայի հրապարակ` հանրահավաքի»,– հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նաեւ հայտնեց որ ցուցարարները պատրաստվում են հասարակական տարբեր շենքեր և պետական կառույցներ մտնել, և որ ոչ մեկ չի կարող դա արգելել։

«Ո՞վ չթողնի մեզ ԱԺ մտնել։ Դեռ ավելին՝ ուրիշ շենքեր էլ ենք մտնելու», — հավելել է Սաղաթելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ