Ի՞նչ իրավիճակ է այս պահին մայրաքաղաքի ճանապարհներին.ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:

Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:

Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:

ԸՆդդիմության կազմակերպած ակցիայի հետևանքով շարունակում է փակ մնալ միայն Ֆրանսիայի հրապարակը։

Հիշեցնենք, որ ընդդիմության «համազգային ընդվզումը» մեկնարկել էր այսօր առավոտյան՝ 08։30-ին: Փաստացի այն տևեց մի քանի ժամ: Մինչ այդ, սակայն, ակտիվիստները փորձել էին փակել Երևանի Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան, Աբովյան (Պլանի գլուխ), Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվանդ Քոչար-Վարդանանց, Տիգրան Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցները և Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ