![]()
Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։
Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»:
Ավելի վաղ ընդդիմության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում դասադուլ է, առնվազն ԵՊՀ-ում, ըստ նրա, 80 տոկոսով դասադուլ է, շենքը գրեթե դատարկ է:
![]()